Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ինը բուժառու


Վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան։

12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, հայտնում է Արցախի առողջապահական գերատեսչությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 326 հիվանդ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG