Մատչելիության հղումներ

Երկրագնդի դիտարկման թուրքական առաջին արբանյակը դուրս է բերվել ուղեծիր


ԱՄՆ, Կալիֆորնիա - SpaceX -ի Falcon-9 հրթիռը ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգի կայանում, արխիվ
ԱՄՆ, Կալիֆորնիա - SpaceX -ի Falcon-9 հրթիռը ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգի կայանում, արխիվ

ԱՄՆ-ի տիեզերական ուժերի Կալիֆորնիայում գտնվող Վանդենբերգի կայանից ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսգիշերի սահմաններում Falcon-9 հրթիռը տիեզերական ուղեծիր է դուրս բերել 51 փոքր արբանյակներ։ Դրանք NASA-ի, ամերիկյան ընկերությունների, գիտական կենտրոնների և նաև մի շարք արտասահմանյան երկրների ապարատներ են։

Ամենամեծ արբանյակը` մոտավորապես 800 կիլոգրամ կշռով, թուրքական IMECE ապարատն է։ Էլեկտրոնիկայով և օպտիկական կամերաներով հագեցած արբանյակը 680 կիլոմետր բարձրությունից կարող է երկրագնդի ցանկացած վայրից լուսանկարներ ստանալ, որոնց անճշտությունը հնարավոր է ընդամենը մեկ մետր կազմի։

Արբանյակը նախագծել են թուրքական ընկերությունները։ Այն նախատեսված է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության խնդիրների համար։

IMECE-ն երկրագնդի դիտարկման թուրքական առաջին արբանյակն է, նշում է Anadolu պետական գործակալությունը։ Այն նախատեսված է 5 տարվա աշխատանքի համար։ Ուղեծիր դուրս բերված ապարատների խմբում թուրքական ևս 3 արբանյակ կա։

SpaceX-ի բազմակի օգտագործման Falcon-9 հրթիռն արձակումից մոտավորապես 8 րոպե անց վերադարձել և ուղղահայաց վայրէջք է կատարել Վանդենբերգի կայանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG