Մատչելիության հղումներ

Սլովյանսկում առնվազն 9 մարդ է զոհվել ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Սլովյանսկում, 14-ը ապրիլի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Սլովյանսկում, 14-ը ապրիլի, 2023թ.

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերն ինտենսիվորեն հրթիռակոծում են Ուկրաինայի արևելյան շրջանները, ապրիլի 15-ի առավոտյան հայտնել է Ոկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Դոնեցկի մարզում Բախմուտից արևմուտք ընկած Սլովյանսկ (Սլավյանսկ) ու Կրամատորսկ քաղաքների վրա նախօրեին տասներեք S-300 (С-300) հրթիռ է արձակվել։

Սլովյանսկում 6 հրթիռներն ընկել են բնակելի շենքի ու տների վրա։ Առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ երկու տասնյակ վիրավորներ կան։

«Չարիքի պետությունը հերթական անգամ ցուցադրում է իր էությունը», - Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Դոնեցկի մարզում Լիմանի, Բախմուտի, Ավդիևկայի և Մարյինկայի ուղղություններով ռուսական ուժերի 56 գրոհ հետ է մղվել։

XS
SM
MD
LG