Մատչելիության հղումներ

Պենտագոնից փաստաթղթերի արտահոսքի գործով ձերբակալված Թեյշերային մեղադրանք են ներկայացրել


ԱՄՆ հետաքննությունների դաշնային գործակալության ծառայողները ձերբակալում են Ջեք Թեյշերային, Նորթ Դիգթոն, 13 ապրիլի, 2023թ.
ԱՄՆ հետաքննությունների դաշնային գործակալության ծառայողները ձերբակալում են Ջեք Թեյշերային, Նորթ Դիգթոն, 13 ապրիլի, 2023թ.

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կազմակերպման համար մեղադրվող ԱՄՆ ազգային գվարդիայի 21-ամյա զինծառայող Ջեք Թեյշերային իրավապահները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել:

Այդ մասին տեղեկությունն ապրիլի 14-ին տեղադրվել է Մասաչուսեթսի նահանգային դատարանի կայքէջում: Թեյշերան մեղադրվում է երկու հոդվածներով:

Առաջինով՝ գաղտնի փաստաթղթերի ապօրինի առգրավում, նա կարող է դատապարտվել ընդհուպ 10-ը տարվա ազատազրկման:

Երկրորդով՝ ազգային պաշտպանության մասին փաստաթղթերի ապօրինի պահում ու փոխանցում, նա կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման:

Ըստ ամերիկյան մամուլի, Թեյշերան ղեկավարել է Thug Shaker Central խումբը, որը գործել է Discord անվամբ առցանց հարթակում: Ենթադրվում է, որ հենց այդ հարթակով են համացանցում հայտնվել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը:

Դատական հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 19-ին: Դատարանի որոշմամբ, ամբաստանյալը կմնա կալանքի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG