Մատչելիության հղումներ

Լավրով. «Առևտրում հրաժարումը դոլարից հօգուտ ազգային արժույթի անդառնալի է»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սամարղանդ, 14 ապրիլի, 2023թ.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սամարղանդ, 14 ապրիլի, 2023թ.

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Սամարղանդում այսօր գումարված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստից հետո մամլո ասուլիսում ի շարս այլ հարցերի անդրադարձել է միջազգային առևտրին:

«Համաշխարհային առևտրում հրաժարումը դոլարից հօգուտ ազգային արժույթի անդառնալի է: Արդեն սկսվել է փախուստը դոլարից, այն դեռ շատ արագ չէ, բայց կարագանա: Ամերիկացիները կտրել են ճյուղը, որի վրա նստած էին», - ասել է Լավրովը:

Սամարղանդում նա խոսել է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից բխող անվտանգության սպառնալիքներն ԱՊՀ համատեղ ջանքերով չեզոքացնելու կարևորության մասին:

Լավրովի փոխանցմամբ, Ռուսաստանը ռազմաքաղաքական և դիվանագիտական ասպարեզում աշխատանքի ծրագրման ընթացքում հաշվի է առնում իր սահմանների մոտակայքում հակամարտություններ հրահրելու Արևմուտքի փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG