Մատչելիության հղումներ

Սամարղանդում գումարվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը


ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը Կազանում, հոկտեմբեր, 2022թ.
ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը Կազանում, հոկտեմբեր, 2022թ.

Սամարղանդում (Ուզբեկստան) գումարվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Հավաքին մասնակցում են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Օլեյնիկը, Ղազախստանի արտգործնախարար և փոխվարչապետ Մուրատ Նուրտլեյը, Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոդիջին Մուխրիդինը, Թուրքմենստանի փոխարտգործնախարար Վեպա Խոջիևը, Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Բախթիյոր Սայիդովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նախատեսվում է միջազգային հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակում և մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Նախօրեին Արարատ Միրզոյանը հայտնել է, որ նախատեսվում է իր հանդիպումն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, բայց ժամկետի և վայրի մասին տեղեկություն չի նշել:

Երկու նախարարները պետք է հանդիպեին անցյալ տարվա վերջին Մոսկվայում, սակայն հայկական կողմը դրանից հրաժարվել է Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG