Մատչելիության հղումներ

Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան


Ապրիլի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Սամարղանդում (Ուզբեկստան)՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում են ԱԳՆ-ից։

Ըստ ԱՊՀ կայքէջի՝ նիստի օրակարգի նախագծում 10 կետ կա, որոնցից է մտքերի փոխանակումը միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։

Միրզոյանը երեկ հաստատել էր, որ առաջիկայում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն չէր հստակեցրել երբ, ինչ ձևաչափով։ Հայտնի չէ՝ արդյոք այդ հանդիպումը հնարավոր է կայանա Ուզբեկստանում, թե ոչ։ Միրզոյանն ու Բայրամովն անցած տարեվերջին Մոսկվայում պետք է հանդիպեին, սակայն դա հետաձգվեց Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG