Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ուժայինների հետ քննարկել է «անվտանգային նոր մարտահրավերները»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը, հայտնում է Արցախի նախագահականը։

Թե որոնք են նոր մարտահրավերները, աղբյուրը չի հստակեցնում։ Հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG