Մատչելիության հղումներ

Խաղաղապահները Մարտունու շրջանում հրադադարի երկու խախտում են արձանագրել


Ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնում է Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքի մասին։

Զորախմբի ամենօրյա տեղեկագրում ասվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, ռուսական հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Այլ մանրամասներ, թե որ կողմն է խախտում արել, չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG