Մատչելիության հղումներ

Օսլոն արտաքսում է 15 ռուսաստանցի պաշտոնյաների


Ռուսաստանի դեսպանատունը Օսլոյում, 2018թ․
Ռուսաստանի դեսպանատունը Օսլոյում, 2018թ․

Նորվեգիայի արտգործնախարարությունը լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակիցների։

«Կառավարությունը որոշում է կայացրել անցանկալի անձ հայտարարել ռուսաստանյան հետախուզության 15 աշխատակիցների, որոնք Նորվեգիայում աշխատել են դիվանագիտական քողի տակ։ Հետախուզության այդ սպաները պետք է մոտ ժամանակներս լքեն Նորվեգիայի տարածքը», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան սահմանակից է Ռուսաստանին:

Նորվեգիայի դիվանագիտության ղեկավար Անիկեն Հյուիտֆելդը հայտարարել է, որ այդ քայլը «կարևոր միջոց է՝ հակազդելու և նվազեցնելու ռուսական հետախուզության գործունեության շրջանակը երկրում, պաշպանելու Նորվեգիայի ազգային շահերը»:

XS
SM
MD
LG