Մատչելիության հղումներ

ԵՄ կախվածությունը ռուսական գազից զգալիորեն նվազել է․ ԵՄ հանձնակատար


Մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն զգալիորեն կրճատել է իր կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ աղբյուրներից, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այսօր հայտարարել է Էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

«Թվերը խոսուն են․ Ռուսաստանն այլևս չի հանդիսանում գազի համար առաջին մատակարարը Եվրոպա, այդ տեղը զբաղեցրել են Միացյալ Նահանգներն ու Նորվեգիան։ 12 ամսվա ընթացքում Ռուսաստանի խողովակաշարերով գազի մատակարարումը 155 միլիարդ խորանարդ մետրից իջել է 62 միլիարդ խորանարդ մետրի: Ներմուծումն, ընդհակառակը, 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել է՝ 80 միլիարդ խորանարդ մետրից հասնելով մինչև 135 միլիարդ խորանարդ մետրի», - լրագրողներին ասել է հանձնակատարը Ստոկհոլմում, որտեղ երեկվանից ընթանում է Եվրամիության հեռահաղորդակցության, տրանսպորտի և էներգիայի հարցերով ոչ ֆորմալ հանդիպումը։

XS
SM
MD
LG