Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկումների հիմնական թեման Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին վերաբերող խնդիրներն ու այդ տարածաշրջանի մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերություններն էին։ Քննարկվել են նաև ԵԱՏՄ և Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում գործակցության հարցերը։

«Բացի այդ, կողմերն անդրադարձել են Անդրկովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող քայլերին, որոնց նպատակն է իրադրության կարգավորմանը նպաստելը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացումը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG