Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ուղևորվեց Հյուսիսային Իռլանդիա


Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի մի քանի ժամից մեկնարկող այցին ընդառաջ։

Սպիտակ տան ղեկավարը Հյուսիսային Իռլանդիա է ժամանում Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող այս տարածաշրջանում մի քանի տասնամյակ շարունակված հակամարտության ավարտն ազդարարած «Ավագ ուրբաթի» համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Բելֆաստից Բայդենը կուղևորվի Իռլանդիա, որտեղ հատուկ ուղերձով հանդես կգա տեղի խորհրդարանի անդամների առջև։ Դուբլինից բացի Բայդենը կայցելի նաև Լաութ և Մեյո կոսմություններ։ Սրանք այն շրջաններն են, որտեղից սերում են ԱՄՆ նախագահի նախնիները։

Բայդենը այցը կավարտվի ապրիլի 14-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG