Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն չի բացառում Մոլդովային օգնության տրամադրումը


«Եթե Քիշնևը դիմի ՆԱՏՕ-ին՝ երկրի անվտանգությունն ապահովելու խնդրանքով, դաշինքը այդ հարցը կքննարկի առկա գործընկերության շրջանակներում», - այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

«Կարծիքներ են հնչում, որ Մոլդովային ՀՕՊ համակարգեր են անհրաժեշտ, մասնավորաբար, պաշտպանություն անօդաչու թռչող սարքերից։ Խոսվում է նաև կիբերանվտանգության մասին։ Երկրի բնակչությունն ու տարածքը պաշտպանելու նպատակով նման միջոցներ ստանալու Մոլդովայի ցանկությունը միանգամայն օրինական է», - հայտարարել է Ջոանեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG