Մատչելիության հղումներ

Հաջիզադե. «Մահմեդական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակով»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն, Բաքու:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն, Բաքու:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն այսօր արձագանքել է իրանցի պաշտոնակցի երեկվա հայտարարությանը:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասիր Քենանին երեկ դատապարտել է Ադրբեջանում Իրանի դեսպանական չորս ծառայողներին անցանկալի անձ հայտարարելու և երկրից վտարելու Բաքվի որոշումը:

«Մահմեդական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակով և միջամտությունը հարևան մահմեդական երկրի ներքին գործերին և միաժամանակ չի ենթադրում աջակցություն մահմեդական մեկ այլ երկրի տարածքի ռազմական գրավմանը»,- հայտարարել է Հաջիզադեն:

Նա պնդել է, որ Ադրբեջանը մշտապես փոխադարձության սկզբունքով է հարաբերություններ հաստատել հարևանների հետ և երբեք շահագրգռված չի եղել դրանց խզումով:

«Ադրբեջանը մշտապես համաչափ միջոցներով է պատասխանում իրավիճակը բորբոքող սադրիչ քայլերին»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն:

XS
SM
MD
LG