Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սահմանափակող միջոցներ են ծրագրում «Կասպերսկու աշխատանոց» ընկերության նկատմամբ


 «Կասպերսկու աշխատանոց» ընկերության ապրանքանշանը:
«Կասպերսկու աշխատանոց» ընկերության ապրանքանշանը:

Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը մտադիր է սահմանել առավել խիստ միջոցներ «Կասպերսկու աշխատանոց» ընկերության ստեղծած հակավիրուսային ծրագրերը և ծրագրային ապահովումն արգելելու համար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը, որը վկայակոչում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իր աղբյուրները:

Ենթադրվում է, որ «Կասպերսկու աշխատանոց» ընկերության դեմ սահմանափակող միջոցը կարող է դառնալ նախադեպ և հետագայում կիրառվել նաև տեղեկատվական ոլորտում աշխատող չինական ընկերությունների արտադրանքն արգելելու համար:

«Կասպերսկու աշխատանոց» միջազգային ընկերությունը, որի կենտրոնակայանը Մոսկվայում է, մշակում և արտադրում է պաշտպանական ծրագրեր համակարգչային վիրուսների, համացանցի «աղբի», հաքերային գրոհների և այլ կիբերվտանգների դեմ:

Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին հավատացնում է, որ ընկերության կողմից ոչ մի սխալ ու վտանգավոր գործողություն չի կատարվել և հերքում է ԱՄՆ-ի շահերի դեմ գործելու մեղադրանքը:

2022 թվականի մարտին Միացյալ Նահանգների կապի դաշնային հանձնաժողովը «Կասպերսկու աշխատանոց» ընկերությունը ներառել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող իրավաբանական անձանց ցանկում:

XS
SM
MD
LG