Մատչելիության հղումներ

Կրեմլը քննադատում է «Կասպերսկի լաբ»-ի արտադրանքի նկատմամբ ԱՄՆ-ում սահմանված արգելքը


Կրեմլը քննադատել է Միացյալ Նահանգների կառավարության որոշումը, որով արգվելում է այլևս ապրանքներ գնել ռուսական «Կասպերսկի լաբ» ընկերությունից: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «դա բացառապես քաղաքական որոշում է»:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը մտահոգություն հայտնեց, որ «Կասպերսկի լաբ»-ի արտադրանքը կարող է օգտագործվել Կրեմլի կողմից ամերիկյան ցանցեր մտնելու համար:

«Սա բացառապես կոմերցիոն ընկերություն է», - հայտարարել է «Կասպերսկի լաբ»-ի ղեկավարը, ընդգծելով, որ «աշխարհաքաղաքական վեճի» մեջ ներքաշելով ընկերությունը՝ երկու կողմերը փորձում են այն խաղալիք դարձնել իրենց ձեռքում:

Եվգենի Կասպերսկին առաջարկել է հանդիպել ամերիկյան պաշտոնյաներին և փորձարկել ծրագրերը հենց Կոնգրեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG