Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ․ ռուսները երեկ մոտ վեց տասնյակ գրոհ են նախաձեռնել


Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ:
Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ:

Ուկրաինայի արևելք անցած տարվա փետրվարի 24-ին ներխուժած ռուսական ուժերը երեկվա ընթացքում նախաձեռնել են մոտ 60 գրոհներ, որոնք ուկրաինացիները կարողացել են հետ մղել: Այդ մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, որի փոխանցմամբ, ռուսները Դոնեցկի շրջանում հարձակումներ են իրականացնում Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ:

«Անցած 24 ժամում թշնամին նախաձեռնել է 2 հրթիռային և 35 օդային գրոհներ և ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածներ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրութունում:

Ուկրաինացիների փոխանցմամբ, դատելով Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռուսների գործողություններից, նրանք պատրաստվում են քաղաքացիական բնակիչներին տարհանել գրավված Ղրիմի թերակղզի:

Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են, որ այսօր Ֆեոդոսիայում ռուսական ուժերը վայր են գցել մեկ ուկրաինական հրթիռ:

XS
SM
MD
LG