Մատչելիության հղումներ

Թբիլիսին հաստատեց․ Վրաստանի հատուկ ծառայություններն արգելել են ԱՄՆ քաղաքացու մուտքը երկիր


«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույց Թբիլիսիում, մարտ, 2023թ․
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույց Թբիլիսիում, մարտ, 2023թ․

Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հաստատել է վերջին օրերին շրջանառվող տեղեկությունը, ըստ որի, վրացական հատուկ ծառայություններն արգելել են ԱՄՆ քաղաքացի Ջեյմսոն Մարշալ Քոմինսի մուտքը երկիր։

Լիլուշավիլիի պնդմամբ, խորհրդատվական գործունեությամբ զբաղվող Քոմինսը կապեր ունի «ապակառուցողական խմբի հետ, որն անկարգություններ է կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ»։

Ըստ վրաց պաշտոնյայի՝ ամերիկացին ցուցումներ է տվել հակակառավարական հավաքի մասնակիցներին։

Ընդդիմադիր գործիչ, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան էր անցած օրերին հայտարարել, որ երկրի իշխանությունները «Իվանիշվիլիի ձեռքով» ամերիկացուն արգելել են մտնել Վրաստան։

«Սա արդեն մահացու փուլ է… Սա արդեն Բելառուս է», - հայտարարել է Ուգուլավան։

Անցած օրերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս դատավորների նկատմամբ՝ կոռուպցիայի պատճառաբանությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ «այդ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները և դրանով խարխլել են օրենքի գերակայությունն ու հասարակության վստահությունը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ»:

Պաշտոնական Թբիլիսին դաշնակից ԱՄՆ-ի այդ քայլը որակել է «անհիմն»՝ հայտարարելով, որ պատժամիջոցների սահմանումը կարող է վնաս հասցնել երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG