Մատչելիության հղումներ

Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է


Հայաստանն այսօր նշում է Մայրության և գեղեցկության տոնը։

Նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը նշում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն՝ շեշտելով՝ այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:

«Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում», - ուղերձում նշել է նախագահը՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք:

XS
SM
MD
LG