Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստ է անցկացնել Եվրոպայի ֆուտբոլի 2028 կամ 2032 թվականի առաջնությունը


ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, արխիվ:
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, արխիվ:

Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է 2028 կամ 2032 թվականների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտեր:

2028-ի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ են ներկայացրել նաև Բրիտանիան և Իռլանդիան, իսկ 2032-ի համար պատրաստ է պայքարել նաև Իտալիան:

Թուրքական հայտերը ստորագրել է երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուարեմ Քասաբօղլուն: Ապրիլի 12-ին այդ դիմումները կփոխանցվեն ՈւԵՖԱ:

Առաջնություններն անցկացնող երկրների անունները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբերին:

2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG