Մատչելիության հղումներ

Բլինքենը շնորհակալություն է հայտնել Պուտինին ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցումը արագացնելու համար


«Սա իսկապես պատմական օր է, որովհետև շատ շուտով, ինչպես ասաց գլխավոր քարտուղարը, մենք կողջունենք Ֆինլանդիայի մուտքը դաշինք։ Ինձ մոտ գայթակղություն առաջացավ ասելու, որ սա հավանաբար միակ բանն է, որի համար մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Պուտինին», - Բրյուսելում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Բլինքենը Բրյուսելում հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Ռազմական դաշինքներին միանալու հարցում ավանդաբար չեզոք դիրքորոշում որդեգրած Շվեդիան և Ֆինլանդիան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացրեցին։

Շվեդիայի հայտը Թուրքիայի և Հունգարիայի կողմից վավերացվելու կարիք ունի, իսկ Ֆինլանդիան դառնում է ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG