Մատչելիության հղումներ

Կրեմլը ՆԱՏՕ-ի ընդլայնումը գնահատում է Ռուսաստանի ազգային շահերի հանդեպ ոտնձգություն


ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի ազգային շահերի հանդեպ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ամենօրյա հեռավար ճեպազրույցի ընթացքում:

Լրագրողները, մասնավորապես, հարցրել են, թե Կրեմլում արդյո՞ք աշխարհաքաղաքական պարտություն չեն համարում Ֆինլանդիայի անդամակացումը ՆԱՏՕ-ին, քանի որ Ուկրաինայի դեմ հատուկ գործողություն սկսելու պատճառներից մեկը համարվում էր Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու սպառնալիքը։

«Կրեմլում գտնում են, որ դա իրավիճակի հերթական սրացումն է։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է մեր անվտանգության և Ռուսաստանի ազգային շահերի հանդեպ։ Բնականաբար դա մեզ ստիպում է սեփական անվտանգությունը ապահովելու հակամիջոցներ կիրառել՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական պլանով», - պատասխանել է Պեսկովը։

Ամեն դեպքում նա նշել է, որ Ֆինլանդիայի իրավիճակը արմատապես տարբերվում է Ուկրաինայի իրավիճակից։

«Առաջին հերթին Ֆինլանդիան երբեք հակառուսական չի դարձել և Ֆինլանդիայի հետ վեճեր չենք ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG