Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Իրանին է մեղադրում Մուստաֆայի դեմ մահափորձի համար


Ադրբեջանի պետանվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բացահայտել է Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մարտի 28-ին տեղի ունեցած մահափորձի հեղինակների ինքնությունը։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ հարձակման կազմակերպիչը 47-ամյա կրոնական ակտիվիստ Ազեր Սարիջանովն է։ Նա, ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության, կրթություն է ստացել Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, հետագայում ևս հաճախ է այցելել հարևան երկիր։

Մուստաֆայի դեմ մահափորձի անմիջական իրականացնողը, ըստ հատուկ ծառայությունների, եղել է 1986 թվականին Աղդամի շրջանում ծնված Սաբուհի Շիրինովը։ Նա, ըստ նախաքննական մարմինների, 2017-ից 2022 թվականներին 15 անգամ այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ «Բացի այդ, նա Իրանում մարտական պատրաստության դասընթացներ է անցել», - Ադրբեջանի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «պատգամավորի դեմ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների պատվերով՝ նրանց ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG