Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են


ԱՄՆ - Տորնադոյի հետևանքները Արկանզասի Լիթլ Ռոք բնակավայրում, 1-ը ապրիլի, 2023թ.
ԱՄՆ - Տորնադոյի հետևանքները Արկանզասի Լիթլ Ռոք բնակավայրում, 1-ը ապրիլի, 2023թ.

Հանգստյան օրերին նոր տվյալներ են ստացվել ԱՄՆ-ում մի շարք տորնադոների հետևանքների մասին՝ զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել և հոսպիտալացվել են, հաղորդում է Associated Press-ը:

«Մինչ դեռ գնահատում ենք վնասի ամբողջ չափը, մենք գիտենք, որ ամբողջ Ամերիկայում ընտանիքներ սգում են սիրելիների կորուստը, անհամբեր սպասում են ուրիշների մասին լուրերին, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար և մաքրում են իրենց տների ու բիզնեսի փլատակները», - իր հայտարարության մեջ ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ավելի վաղ նա երկրի խոշոր շրջաններ հայտարարել էր աղետի գոտիներ՝ տրամադրելով դաշնային ռեսուրսներ և ֆինանսական օգնություն վերականգնման համար։

Պտտահողմերն ավերել են տներ և ձեռնարկություններ, թաղամասեր, տապալել են ծառեր երկրի 11 նահանգներում: Մոտ կես միլիոն բնակիչներ դժվարություններ ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, նշում է AP-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG