Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 2025-ին կարող է չեղարկել ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ


Ռուսաստանը մտադիր է 2025 թվականին չեղարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ միջազգային մուտքային ռոումինգը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալ հարցով հավելվածը, որն ուղարկվել է ԵԱՏՄ խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։

ԵԱՏՄ-ում միջազգային ռոումինգն արդեն չեղարկվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև, դրա վրա աշխատանքներ են տարվել 2017-2022 թվականներին։ Այժմ խոսքը Հայաստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի հետ միջազգային ռոումինգի վերացման մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG