Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չգրանցել Էրդողանի թեկնածությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

Մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ թուրքական ընդդիմությունը պահանջում է չգրանցել գործող նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Նման դիմումով այսօր Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհուրդ են դիմել ընդդիմադիր երեք ուժեր` այդ թվում Մերալ Աքշեների «Լավ» և Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունները։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Էրդողանը, երրորդ անգամ առաջադրվելով, խախտում է երկրի Սահմանադրությունը, որի համաձայն՝ նույն անձը երեք անգամ անընդմեջ չի կարող զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը։

Թուրքիայի նախագահի աջակիցների պնդմամբ, սակայն, Էրդողանին ուղղված այդ մեղադրանքներն անհիմն են, քանի որ 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո նրա նախորդ նախագահական ժամկետները զրոյացվել են։

XS
SM
MD
LG