Առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել այսօր Քաբուլում՝ Աֆղանստանի արտգործնախարարության շենքի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։
Թալիբների անվտանգության հրամանատարության խոսնակ Խալիդ Զադրանի խոսքով՝ ուժայինները նկատել էին մահապարտ ահաբեկչին, սակայն վերջինս հասցրել է գործի դնել պայթուցիկը։
Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։