Մատչելիության հղումներ

Գերմանիայում տրանսպորտի աշխատողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել


Գերմանիա - Ֆրանկֆուրտի գլխավոր կայարաններից մեկը դատարկ է, 27-ը մարտի, 2023թ.
Գերմանիա - Ֆրանկֆուրտի գլխավոր կայարաններից մեկը դատարկ է, 27-ը մարտի, 2023թ.

Գերմանիայում երկուշաբթի օրը 24-ժամյա գործադուլ են հայտարարել տրանսպորտի ոլորտի աշխատողները, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երկրի երկաթուղիների և օդանավակայանների աշխատանքը։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր չեղարկվել են երկրի օդանավակայանների գրեթե բոլոր չվերթները, այդ թվում՝ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում։ Բացառություն է Բեռլինի օդանավակայանը։

Գործադուլն իրականացվում է տնտեսական պահանջներով։

Արհմիությունները, վկայակոչելով Գերմանիայում կտրուկ գնաճը, աշխատավարձի առնվազն 10,5 տոկոս բարձրացում են պահանջում։

Գերմանական լրատվամիջոցների համաձայն՝ սա երկրում վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլն է։ Իշխանությունները բանակցություններ են սկսել արհմիությունների հետ, ակնկալվում է, որ որոշումների մասին կհայտարարվի մինչև չորեքշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG