Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահը մտադիր է այս տարի այցելել Ադրբեջան


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգ, արխիվ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգ, արխիվ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտնել է այս տարի Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին։

Interfax-Azerbaijan-ի փոխանցմամբ, Հերցոգը երեկ է հայտարարել այդ մասին՝ ընդունելով երկրում պատմության մեջ Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը:

Ըստ The Jerusalem Post թերթի, այս շաբաթ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, իսկ Հերցոգի հետ նրա հանդիպումը նախատեսված է մարտի 30-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայրամովը մարտի վերջին կայցելի Իսրայել, այցի ընթացքում կմասնակցի Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG