Մատչելիության հղումներ

Հանդիպել են Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները


Իսրայելում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Մուխթար Մամեդով, արխիվ
Իսրայելում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Մուխթար Մամեդով, արխիվ

Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպաններ Անատոլի Վիկտորովը և Մուխթար Մամեդովը երեկ հանդիպել են և քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Մտքերի բարեկամական փոխանակման ընթացքում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերին, մասնավորապես՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման, երկկողմ տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնման թեմաներին», - ասված է հաղորդագրությունում։

Վիկտորովը և Մամեդովը հաստատել են «երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու փոխադարձ մտադրությունը»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապերի պահպանումը», - եզրափակել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG