Մատչելիության հղումներ

Ադրբեջանը երկրի քաղաքացիներին դեպի Շուշի գիշերակացով ճամփորդություն է առաջարկում


Լեռնային Ղարաբաղ - Շուշին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը
Լեռնային Ղարաբաղ - Շուշին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը

Ադրբեջանի կառավարությունը դեպի Շուշի գիշերակացով ուղևորություններ է առաջարկում երկրի քաղաքացիներին։

«Այս նախագիծը, որը մաս է կազմում «Մեծ վերադարձ» քաղաքականությանը, նպատակ ունի անվտանգ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպել դեպի մշակութային մայրաքաղաք 18 տարին լրացած Ադրբեջանի քաղաքացիների համար, ինչպես նաև բարձրացնել ազատագրված տարածքներում տնտեսական ակտիվությունը», - ասվում է Ադրբեջանի Զբոսաշրջային պետական գործակալության հաղորդագրությունում։

Գերատեսչության համաձայն՝ երկօրյա շրջագայության գինը մոտ 125 դոլար է, եռօրյայինը՝ 220 դոլար՝ ներառյալ փոխադրում, հյուրանոց, սնունդ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ կառավարության կողմից առաջարկվող այս ուղևորություններն առաջինն են, որոնք հնարավորություն են տալիս գիշերել Շուշիում։

Ադրբեջանի կառավարությունն անցած հունվարին հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է սկսել նաև Շուշին բնակեցնելու գործընթացը և այս տարվա երկրորդ եռամսյակից ծրագրում է աստիճանաբար բնակեցնել 450 ընտանիք։

XS
SM
MD
LG