Երեկ և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ բնակիչների ուղղությամբ։ Տուժածներ չկան։