Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարարի այցը Թբիլիսի


Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը մարտի 23-ին երկօրյա այցով ժամանելու է Վրաստան։ Նախատեսված են հանդիպումներ Վրաստանի վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ։ Նա այցելելու է նաև Վրաստանի և Հարավային Օսիայի բաժանարար գիծ։

Մինչ այցի մեկնարկը Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Վրաստանին եվրոպական ուղուց շեղելու փորձեր են տեսնում, բայց երկրի բնակչությունը Եվրամիությանը անդամակցելու հստակ նպատակ ունի։

«Իմ այցի ընթացքում կցանկանայի հստակ հայտարարել, որ Գերմանիան ամբողջովին պաշտպանում է Վրաստանի եվրոպական հեռանկարը»,- նշել է Աննալենա Բերբոկը։

Նա նաև ասել է, որ Վրաստանի ղեկավարների հետ խոսելու է, թե ինչ քայլեր պետք է անի երկիրը Եվրամիությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

XS
SM
MD
LG