Մատչելիության հղումներ

Բրիտանիայի արտգործնախարարը այցելել է Վրաստան


Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերին Թբիլիսիում վերահաստատել է Լոնդոնի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին կոչ արել ամբողջությամբ կատարել 2008-ին ստորագրված կրակը դադարեցնելու համաձայնագիրը։

Վրացի գործընկերոջ Իլյա Դարիբաշվիլիի հետ այսօր կայացած մամուլի համատեղ ասուլիսում նա ասել է․ - «Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, միջազգային իրավունքի ամբողջովին անտեսումը ձեզ համար զարմանալի չէ։ 2008 թվականին Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանի դեմ և Ռուսաստանի անօրինական շարունակվող ներկայությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում մարդկային խորը տառապանքներ է պատճառել՝ այն բաժանել է երկիրը, բաժանել է ընտանիքների, վրացիներին զրկել իրենց կրոնական սրբավայրերը, իրենց նախնիների տարածքները այցելելու հնարավորությունից։

Մենք շարունակում ենք մեր անսասան աջակցությունը ձեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի անբաժանելի մասն են», - հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարարը, նշելով, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, վրացիները իրենց հեռանկարը, իրենց երկրի ապագան ինքնուրյուն որոշելու իրավունք ունեն, առանց դրսի միջամտության։

Ահա թե ինչու մենք սերտորեն աշխատում ենք ձեզ հետ, ուժեղացնելու ձեր դիմադրողականությունը ռուսական միջամտությունների դեմ, աջակցելու ձեր եվրաատլանտյան ձգտումներին։ Ուժեղ և միասնական ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի Եվրոպայի և նրա սահմաններից դուրս անվտանգության համար։

Ջեյմս Քլևերին հայտնել է, որ Վրաստանի համար հատուկ հարմարեցված փաթեթ է մշակվել։ 2023 թվականին Բրիտանիայի դեսպանությունը․ Ռումինիայի դեսպանատանը կգործեն որպես ՆԱՏՕ-ի շփման անդամներ Վրաստանում։ Նա նշել է, որ պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը դուրս է գալիս զուտ ռազմական համագործակցության շրջանակներից, ներառելով նաև համատեղ աշխատանք կիբերանվտանգության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտները։

Բրիտանիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Վրաստանում ժողովրդավարության իրավիճակին, մասնավորապես, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետ կապված նախաձեռնությանն ու իրադարձություններին և կոչ է արել ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու փորձերի դեմ նորացնել և ուժեղացնել հավատարմությունը մամուլի ազատությանը, քաղաքացիական հասարակությանը և դատական անկախությանը։

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ իրենց հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը առաջինն է ենթարկվել Ռուսաստանի ագրեսիային։ Վրաստանի Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման ձգտումները դիտարկել են որպես Վրաստանի ժողովրդի քաղաքակիրթ ընտրություն, անդրադարձել են տարածաշրջանի իրավիճակին։

Մենք քննարկել ենք տարածաշրջանի իրավիճակը, որն ավելի բարդ է դարձել ռուսական բանակի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինա։

Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերին երկօրյա այց է կատարել Վրաստան, նա Թբիլիսի է ժամանել երեկ երեկոյան։ Բրիտանիայի դեսպանատանը արդեն հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախկին օմբուդսմենի հետ, այցելել է Վրաստան-Հարավային Օսիա բաժանարար գիծ, դե ֆակտո վարչական սահման։

Մինչ նրա այցը Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր Վրաստանին և Մոլդովային ֆինանսական օգնություն հատկացնելու մասին, որի մասին արտգործնախարարը հայտարարելու է այդ երկրներ այցելելու ընթացքում։

Մոլդովայի 10 միլիոն ֆունտ է հատկացվում տնտեսական և կառավարման բարեփոխումների համար, իսկ Վրաստանին կես միլիոն ֆունտ, որն ուղղվելու է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ազատ և արդար միջավայր ստեղծելու և արտաքին միջամտություններից պաշտպանվելու ջանքերին։

«Անհրաժեշտ է ամրապնդել նրանց դիմադրողականությունը Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասել է Բրիտանիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG