Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով


Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով. Սաֆարյանին վերաբերող «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը բավարար ձայներ չհավաքեց՝ իշխանությունները չմասնակցեցին քվեարկությանը:

Անցած տարի իշխանական խմբակցության ձայներով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սաֆարյանը, ըստ ընդդիմության և մի խումբ փաստաբանների, զբաղվել է բարձր դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ։

Այս հարցն ի հայտ եկավ, երբ փետրվարի սկզբին որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Սաֆարյանը դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո փաստաբանական դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Ինքը՝ Սեդա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում չէր հերքել, որ ՍԴ դատավորի կարգավիճակում դիմել է վերաքննիչ, բայց շեշտել էր, որ դա ոչ թե նոր բողոք է, այլ մինչև դատավորի լիազորությունները ստանձնելը ներկայացրած բողոքի շարունակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG