Մատչելիության հղումներ

Ուգանդայում միասեռականներին կարող են դատապարտել մահվան


Ուգանդայի խորհրդարանը քննարկում է սեռական փոքրամասնությունների մասին օրինագիծը, Կամպալա, 21-ը մարտի, 2023թ.
Ուգանդայի խորհրդարանը քննարկում է սեռական փոքրամասնությունների մասին օրինագիծը, Կամպալա, 21-ը մարտի, 2023թ.

Ուգանդայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով միասեռականներին կարող են դատապարտել մահվան: Այժմ օրինագիծը պետք է վավերացնի երկրի նախագահ Յովերի Մուսևենին, ով վերջերս ասել է, թե «համասեռամոլությունը շեղում է նորմից»:

Այդ օրինագծով մահապատիժ է նախատեսվելու նաև «համասեռամոլության դրդելու, այդ գաղափարն առաջ տանելու և ֆինանսավորելու համար»:

Այսօր Ուգանդայում համասեռական հարաբերությունների համար դատապարտում են ցմահ ազատազրկման:

Օրինագծին դեմ են քվեարկել 389 պատգամավորներից միայն 2-ը: Իրավապաշտպաններն այն անվանել են «ատելության օրինագիծ, որի դրույթները բարբարոսական են, խտրական են և հակասում են Սահմանադրությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG