Մատչելիության հղումներ

Ռյաբկովը Վաշինգտոնին կոչ է անում չչարաշահել Մոսկվայի համբերությունը


ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, Մոսկվա, արխիվ
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե որոշելով շարունակել Սև ծովի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքները՝ Միացյալ Նահանգները դրդում է ռուսական կողմին հակամիջոցներ ձեռնարկել:

Նա ասել է, թե անցած շաբաթվա ընթացքում Սև ծովում կործանված անօդաչուն հայտնվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» անցկացման կապակցությամբ ռուսների սահմանած թռիչքների արգելման գոտում:

«Ամերիկացիները ցուցադրաբար, ցինիկորեն և ակնհայտ հրապարակային մակարդակով մերժում են այդ քայլի {օդային տարածքում հատուկ ռեժիմ սահմանելու} օրինականությունը, հայտարարում են, թե կշարունակեն իրենց գործողությունները: Մենք նրանց կոչ ենք անում չփորձել խաղալ մեր նյարդերի հետ, պետք չէ չարաշահել մեր համբերությունը», - հայտարարել է Ռյաբկովը:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով կպաշտպանի երկրի անվտանգությունը:

«Ոչ մի ամերիկյան անօդաչու՝ հետախուզական, հարձակողական, ռազմավարական, ինչ էլ լինի՝ կասկածի տակ չի դնի մեր վճռականությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

XS
SM
MD
LG