Մատչելիության հղումներ

Երկու ռուս զինծառայող, գլխի շրջանում թեթև վնասվածքներով, դիմել է Գորիսի ԲԿ


Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը՝ նշելով, որ վնասվածքները ոչ հրազենային են։

Ըստ հաղորդման՝ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ո՛չ Գորիսի բժշկական կենտրոնից, ո՛չ Սյունիքի մարզպետարանից «Ազատությանն» այլ մանրամասներ չհաղորդեցին։

XS
SM
MD
LG