Մատչելիության հղումներ

Զինծառայողը մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ


Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:։

ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է, «Ազատության» Սյունիքի թղթակցին փոխանցել է գյուղապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG