Մատչելիության հղումներ

Պակիստանում և Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել


Երկրաշարժի հետևանքները Պակիստանում, 22-ը մարտի, 2023թ.
Երկրաշարժի հետևանքները Պակիստանում, 22-ը մարտի, 2023թ.

Երեկ երեկոյան Պակիստանում և Աֆղանստանում տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 94-ը՝ վիրավորվել, հաղորդում է Al Jazeera-ն։

Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգում զոհվել է 9 մարդ, ևս 4 մարդ, ըստ հաղորդման, մահացել է Աֆղանստանի արևելյան Լաղման նահանգում։ Պակիստանյան The New թերթը, վկայակոչելով իշխանություններին, հայտնում է, որ մոտ 250 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։

Երկրաշարժի էպիկենտրոնը Պակիստանի և Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանագոտում էր։ Ռիխտերի սանդղակով մինչև 5,5 մագնիտուդով ցնցումներ են զգացվել Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում և Ղազախստանում։ Այս երկրներում զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան։

XS
SM
MD
LG