Մատչելիության հղումներ

Առնվազն 14 զոհված, հարյուրավոր վիրավորներ Էկվադորում երկրաշարժի հետևանքով


Էկվադոր - Երկրաշարժի հետևանքները, 18-ը մարտի, 2023թ.
Էկվադոր - Երկրաշարժի հետևանքները, 18-ը մարտի, 2023թ.

Շաբաթ օրը Էկվադորի հարավում տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

Թվիթերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վիրավորվել է առնվազն 446 մարդ: Հաղորդվում է մեծ թվով ավերածությունների մասին:

Միացյալ Նահանգների Երկրաբանական հետազոտությունների գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Բալաո բնակավայրի մերձակայքում էր, ավելի քան 65 կմ խորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG