Մատչելիության հղումներ

Կլաարը Բրյուսելում ընդունել է Չավուշօղլուին


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ երեկ Բրյուսելում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

Հանդիպման բովանդակության մասին Բրյուսելը չի հաղորդում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցեր։

Ավելի վաղ Կլաարը Երևանում և Բաքվում էր։

XS
SM
MD
LG