Մատչելիության հղումներ

ԵՄ պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ


Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկ
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկ

«ԵՄ պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար», - այսօր Բրյուսելում, ԵՄ գագաթաժողովի մեկնարկին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։

«Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել։ Դա է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակման պատճառը», - նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարն՝ ընդգծելով, որ նոր պատժամիջոցների թիրախում են լինելու այն գործիչները, որոնք անձամբ են պատասխանատու մարդու իրավունքների խախտումների համար։

XS
SM
MD
LG