Մատչելիության հղումներ

Իրանում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել աշակերտներին թունավորելու գործին առնչություն ունենալու կասկածանքով


Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, IRNA-ի փոխանցմամբ, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ:

«Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել փակելու դպրոցներ՝ իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ անվստահություն ստեղծելու նպատակով», - ասված է հաղորդման մեջ։

Իրավասու մարմիններն այժմ ստուգում են ահաբեկչական խմբավորումների հետ հնարավոր կապի համար կասկածվող «թշնամական դրդապատճառներ ունեցող անձանց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG