Մատչելիության հղումներ

Միրզոյանը վաղը կայցելի Մոսկվա, կհանդիպի Լավրովի հետ


Հնդկաստան - Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Նյու Դելիում, 3-ը մարտի, 2023թ.
Հնդկաստան - Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Նյու Դելիում, 3-ը մարտի, 2023թ.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Կիրակի երեկոյան տարածած պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:

XS
SM
MD
LG