Մատչելիության հղումներ

Ռուս-ադրբեջանական սահմանին շահագործման է հանձնվել նոր մաքսակետ


«Ռուսաստան» գրությունը ռուս-ադրբեջանական սահմանին, արխիվ
«Ռուսաստան» գրությունը ռուս-ադրբեջանական սահմանին, արխիվ

Ռուս - ադրբեջանական սահմանին շահագործման է հանձնվել նոր մաքսակետ, որի բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Խանոբա» մաքսակետում շինարարական աշխատանքներն իրականացվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2020 թվականի ապրիլին ստորագրած որոշման համաձայն։

Հաղորդվում է, որ նոր մաքսակետը պետք է նպաստի երկու երկրների միջև փոխադրումների գործընթացի դյուրացմանը՝ ադրբեջանա-ռուսական սահմանին հերթերի վերացմանը, ինչպես նաև ընդլայնի Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG