Մատչելիության հղումներ

Պուտին. «Պատասխանատու ռուսաստանցի ձեռներեցը հարստությունն օֆշորում չի թաքցնում»


Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության հավաքում, Մոսկվա, 16 մարտի, 2023թ.
Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության հավաքում, Մոսկվա, 16 մարտի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության հավաքում և կոչ է արել ռուսաստանցի մեծահարուստներին՝ սատարել արևմտյան պատժամիջոցների ենթարկված հայրենի տնտեսությանը:

Հավաքին ներկա են եղել միլիարդատերեր Օլեգ Դերիպասկան, Վլադիմիր Պոտանինը, Ալեքսեյ Մորդաշովը, Գերման Խանը, Վիկտոր Վեքսելբերգը և ուրիշներ:

«Պատասխանատու ռուսաստանցի ձեռներեցը նախևառաջ Ռուսաստանի իսկական քաղաքացի է, ով գիտի երկրի շահերը և դրանց համապատասխան է գործում: Նա հարստությունները չի թաքցնում օֆշորներում, այլ գրանցվում է այստեղ, մեր երկրում, և վերջում չի հայտնվում օտար իշխանությունների հսկողության տակ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանցի միլիարդատերերի գերիշխող մեծամասնությունը Պուտինի զինակիցներն են և հայտնվել են արևմտյան պատժամիջոցների ցանկերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG