Մատչելիության հղումներ

Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը


Երկօրյա այցով Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղկությունն «Ազատությանը» փախանցեց արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Տասմագամբետովը մի շարք հանդիպումներ է ունենալու Երևանում, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին՝ 3 տարի ժամկետով՝ փոխարինելով Ստանիսլավ Զասին:

Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը օրերս հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։ «Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։

XS
SM
MD
LG