Մատչելիության հղումներ

Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը


Տեսչական մարմնի որոշմամբ, ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը:

Տեսչականը նշում է, որ մարտին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել տոնավաճառում և պարզվել է, որ տոնավաճառի շենք-շինությունները «շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»։

Տեսչական մարմինը որոշել է Արշակունյաց 15 հասցեում գործող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնել՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Առնվազն 16 մարդու, այդ թվում՝ 1 երեխայի, կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից գրեթե կես տարի անց որևէ մեկը չի պատժվել։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ դեռ նախաքննություն է, այս պահին 4 մեղադրյալներից երկուսն են կալանավորված՝ առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան և կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը։

Մայրաքաղաքի կենտրոնի շուկայում դեռ 2021-ի ապրիլին հրդեհ էր եղել, վնասվել էին մոտ երկու տասնյակ մարդկանց խանութները։ Հրդեհից առաջ տեսչական մարմինը շուկայում ստուգումներ էր արել, մոտ երկու տասյակ խախտումներ հայտնաբերել, բայց այդպես էլ չէր գնացել ստուգելու՝ խախտումները վերացվել են, թե ոչ։

XS
SM
MD
LG